կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-04 18:00
Իրավական

Աբովյանի շուկայում նախկին պաշտոնյան հայհոյել է իրեն տեսնելուց ոտքի չկանգնած վաճառականին, հետո՝ ծեծի ենթարկել

Աբովյանի շուկայում նախկին պաշտոնյան հայհոյել է իրեն տեսնելուց ոտքի չկանգնած վաճառականին, հետո՝ ծեծի ենթարկել

Կոտայքի մարզի դատախաքությունը մարզի դատարան է ուղարկել այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ գործը: Այս գործով անցնում են երկու մեղադրյալներ, որոնցից մեկը՝ նախկին պաշտոնյա է:

Այսպես. ըստ նախաքննական մարմնի՝ Կարապետ Իսրայելյանը 2015 թ-ի մարտի վերջերից ապրիլի սկիզբն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքում գտնվող շուկայում,որպես նախկին պաշտոնյայի, կողքով անցնելիս նստած դիրքից ոտքի չկանգնելու և այդ կերպ իր անձի նկատմամբ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու առիթով դիտողություն է արել և հայհոյել նշված շուկայում մանրածախ առևտրով զբաղվող Կարապետ Մկրտչյանին: Այնուհետև՝ մայիսի 31-ին ժամը 16:30-ի սահմաններում կրկին գտնվելով նույն շուկայում և անցնելով Կ.Մկրտչյանի տաղավարի կողքով , վերջինս անսպասելիորեն իրեն ընդառաջ է դուրս եկել և պահանջել քաղաքացիների ներկայությամբ ներողություն խնդրել օրեր առաջ իրեն անտեղի հայհոյելու համար, ինչից վրդովված և չհանդուրժելով Կ.Մկրտչյանի դիտողությունը,  սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել վերջինիս հասցեին, այնուհետև մոտեցել և բռունցքներով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբերի մասերին:

Կարապետ Մկրտչյանն էլ Կ.Իսրայելյանի կողմից իրեն կրկին հայհոյելուց և հարվածելուց հետո  բռունցքներով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին՝ աջից քունքոսկրի պտկաձև ելունի պրոեկցիայով քերծվածքի, աջ ականջաբլթակի ներսային մակերեսի արյունազեղման ձևով դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Կարապետ Իսրայելյանին և Կարապետ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 118-րդ (ծեծը) հոդվածի հատկանիշներով: Երկուսի նկատմամաբ էլ, որպես խափանման միջոց է ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը: