Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Գյումրու դատախազության շենքի առջեւ հավաքված հազարավոր ցուցարարներին առաջարկեց դիմել երկնավոր Հորը, որ նա իմաստնություն տա ժողովրդին այդ դժվարին գործում: Հազարավոր ցուցարարները միաձայն «Հայր մեր»-ն աղոթեցին:
Եպիսկոպոսը հայտարարեց, որ գլխավոր դատախազը կատարելու է ամեն հնարավորը, որ կատարվի այն, ինչ բոլորը պահանջում են, պարզապես պետք է որոշակի ժամանակահատված` քննչական աշխատանքն իրականացնելու համար: Բայց ցուցարարները վանկարկեցին. «Հիմա, հիմա: Ինչո՞վ երաշխավորված լինենք, որ ոճրագործը դատվելու է Հայաստանի օրենքներով»:
Գևորգ Կոստանյանը հայտարարեց. «Ես հիմա, որպես գլխավոր դատախազ, տղամարդավարի ձեզ ասում եմ` ես 100 տոկոսով դիմելու եմ այս պահանջով Ռուսաստանի գլխավոր դատախազությանը»: Ցուցարարները կրկին վանկարկեցին. «Հիմա, հիմա: Հիմա ինչո՞ւ չեք դիմում, ի՞նչն է խանգարում, գալի՞ս եք մեզ հետ` գնանք` բողոքելու Ռուսաստանից»:
Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Մենք քննարկեցինք առաջին քայլը: Տեսնենք` որն է լինում արդյունքը, հետո կքննարկենք մյուս քայլերը: Ես չեմ կարող ենթադրել»: Ցուցարարներից մեկը բորբոքված դիմեց նրանն. «Դուք մեզ մի' խաբեք, սա Գյումրին է, հերիք եղավ, Կոստանյա'ն, ի՞նչ գործ ուներ էդ սրիկան մեր քաղաքում»: