կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-01 18:01
Քաղաքական

Տղամարդավարի պետք ա նստել մի սեղանի շուրջ. Սեյրան Սարոյան

Էս պետությունը հենց նենց չի ստեղծվել, մեզ նվեր չեն տվել, ամեն մի թիզ հողի համար հարյուրավոր ընկերներ ենք կորցրել. խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ելույթում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը:

«Նենց մթնելորտ ա ստեղծվել մեր հանրապետությունում, որ կամաց-կամաց սկսել ենք թշնամանալ: Ժողովուրդը շատ պրոբլեմներ ունի, իշխանությունից դժգոհ ա, մարդիկ հելան, կանգնան ոտքի, իրենց քայլը արեցին: Ասեցին` մթոմ Սերժ Սարգսյանն ա խանգարում էս պետությանն ու ժողովրդին` մոռանալով Սերժ Սարգսյանի արած գործերը` լավն ու վատը: Չկա տենց մարդ, որ աշխատի ու չունենա սխալներ»,- ասաց պատգամավորը:

Սարոյանը նշեց, որ եթե փորձում էինք ամեն ինչ կապել Սերժ Սարգսյանի անվան հետ, նա ասաց` չեք ուզում, ես գնացի: «Ասում էինք` Սերժ Սարգսյանն ա մեղավոր, բանից դուրս ա գալիս աթոռակռիվ ա գնում: Նիկոլին հարգում եմ, իրա նման ընդդիմություն չկա: Եթե Նիկոլը գնա իշխանություն, ո՞վ ա մնալու ընդդիմություն, բացի ինձնից: Աշոտյանից ի՞նչ ընդդիմություն: Մի տղա էր, որ հելնում էր ժողովրդի անունից խոսում էր, բայց էսօր եկավ իշխանության, անցավ իշխանության կողմը: Ա'յ Նիկոլ ջան, ինձ ո՞ւր ես թողնում մենակ` որպես ընդդիմադիր»,- ասաց նա:

Սարոյանը նշեց, որ ոչ թե կրակի տակ պիտի բենզին լցնել, սկսել իրար նեղացնել, այլ պետք է մտածել` սրա տակից ո՞նց ենք դուրս գալու: «Օրինակ` ես Նիկոլի տեղը լինեի, կասեի`էսքան բան արեցի որ ինձ վարչապետ դնե՞ք: Վարչապետ էլ դնենք, էլի հելնելու ա` ընդդիմություն լինի, կռիվ անի: Ժողովրդին հանգստացնենք, որ, Աստված չանի, էս խաղաղ ցույցերը դառնան կռվի բուն: Ում քթից էլ արյուն եկավ մեղավորությունը մեր սաղիս վրա ա: Եկեք ցրենք ԱԺ-ն, թազա ընտրություն անենք: Իշխանությունը տանք քեզ, ի՞նչ անենք: Ի՞նչն ա դրա պատճառը, որ էդքան շատ եք ուզում»,- ասաց նա:

Պատգամավորը շարունակեց. «Մի բարի ելույթ չտեսանք: Դրինք Նիկոլին նենց հարցեր տվինք, քանի տանկ ունենք, քանի սնարյադ կրակվեց. Նիկոլը` քաղաքակլան գործիչ, էն էլ` ընդդիմադիր, ի՞նչ իմանա: Չի կարելի, հիմա մեզի պետք ա գտնել ճիշտ ուղիներ, որ ժողովրդին հանդարտեցնենք: Սաղդ էլ կամպյուտռից հասկանում եք, տեսեք` ինչ ա կատարվում Ղարաբաղում: Սասո'ւն, Արա'մ, դուք էլ զանգեք Մարտունի, թող ասեն` ինչ ա կատարվում»:

Նա ընդգծեց, որ տղամարդավարի պետք է նստել մի սեղանի շուրջ և հարցին լուծում տալ: «Ժողովուրդը, որ եկավ, մեզ տփեց, ի՞նչ ա փոխվելու: Արեք չվռազենք` ուշ լինի, նուշ լինի: Խախանդ բերենք` հարցի լուծում տանք: Ժողովո'ւրդ ջան, էմոցիաների չտրվենք, ձեր ուժը տեսել ենք. ով էլ գա, չի կարա ոտը ոտին քցի, նստի»,- եզրափակեց Սարոյանը: