Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը, մեր տեղեկություններով, թեեւ շատ ընկճված է, սակայն իրեն «տղամարդավարի» է պահում: Տեսնելով, թե իր հետ առերեսման գնացած պաշտոնյաներից մեկն ինչպես է տանջվում, որ պետք է իր նախկին պետի դեմ ցուցմունք տա, ասել է` հանգիստ գրի, որ ասել եմ, իմ հրահանգով է եղել ամեն ինչ:
Ինչ վերաբերում է քննությանը, ապա այս օրերին տնտղում են ՃՈ համակարգի ամեն ծակուծուկը: Մասնավորապես` ուսումնասիրվում է նաեւ, թե ինչ հիմունքներով են աշխատանքի ընդունվել ճանապարհային ոստիկանները: Քանի որ ժամանակին համակարգում աշխատողների քաշի եւ տեսքի հետ կապված սահմանափակումներ են մտցվել` իբր, որ մեծ փորով տեսուչները փողոցներում աչք չզարնեն, հայտնաբերել են մի խումբ անձանց, ում քաշը գերազանցում է սահմանափակումները, եւ դրանք ՃՈ-ում մնացել են Օհանյանի կամքով: Այժմ քննում են սույն անձանց, որոնցից մի քամիսն արդեն գրել են, որ փող են տվել` մնացել պաշտոններում: