Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դուրս եկավ ՀՀ Շիրակի մարզի դատախազության շենքի առջև հավաքված գյումրեցիների մոտ:
«Ասպարեզ» մամուլի ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը բարձրախոսով դարձյալ ներկայացրեց իրենց պահանջը, այն է` մեղադրյալ Պերմյակովին հանձնել հայկական իշխանություններին, այնուհետև բարձրախոսը փոխանցեց գլխավոր դատախազին:
«Ես արդեն երկրորդ անգամ եմ իջնում: Հուսամ` այս անգամ իրար կհարգենք ու կլսենք: Ես պատրաստ եմ հարյուր անգամ էլ իջնել ու ամեն մեկիդ հետ տղամարդը տղամարդու պես զրուցել»,- ասաց Գ. Կոստանյանը:
Նա ասաց, որ ինքը համաձայն է հավաքվածների հետ, որ ունեն նույն նպատակը, և հենց այդ նպատակին հասնելու համար էլ արվում են բոլոր քայլերը: «Փաստ է, որ կատարվել է ոճրագործություն, փաստ է, որ գործի քննությունը ամբողջությամբ կատարվելու է Հայաստանի տարածքում: Մեր քննիչները հիմա զորամասում են, հարցաքննում են նրան, համբերեք»,- հորդորեց դատախազը:
Հավաքվածները, սակայն, խլացնում էին Կոստանյանի ձայնը: Վայրկյաններ անց նա շարունակեց. «Ես ձեզ հասկանում եմ: Եթե ինչ-որ մեկը մեր պետության դեմ է դուրս եկել, ուրեմն իմ դեմ է դուրս եկել, ես էլ ընտանիք, էրեխեք ունեմ: Տպավորություն է` մենք մի բան ենք ուզում, դուք` այլ բան, բայց այդպես չէ»:
Կոստանյանին հավաքվածները դարձյալ լռեցրեցին: Դատախազին մոտեցավ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ներկայումս նրանք քննարկում են հարցի իրավական կողմը: