կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-19 21:48
Հասարակություն

Շիրակի մարզպետը միանում է գյումրեցիների` արդար դատավարության պահանջին

Շիրակի մարզպետը միանում է գյումրեցիների` արդար դատավարության պահանջին

«Հետք»-ը տեղեկացնում է, որ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն այսօր մամլո ասուլիս է հրավիրել, որտեղ  խոսել է  հունվարի 12-ից մինչեւ օրս տեղի ունեցած իրադարձությունների եւ իրականացրած միջոցառումների մասին: 

 

Ֆելիքս Ցոլակյանը նախ խոհեմության կոչ  է արել գյումրեցիներին՝ հորդորելով չտրվել զգացմունքներին:

 

Շիրակի մարզպետը հայտարարել է, որ ինքը միանում է գյումրեցիների` արդար դատավարության պահանջին, որ պիտի իրականացվի միմիայն ՀՀ-ում եւ միայն հայ իրավապահների կողմից:  Նրա համար անհասկանալի էր մնացել, թե ինչու այդ պահանջն այդպես էլ գրավոր ձեւակերպում չստացավ ցուցարարների կողմից եւ չներկայացվեց ուր հարկն էր:  

 

«Ես խոսեցի այսօր ցույցի ղեկավարների հետ, ասացի՝ ես չեմ հասկանում, դուք կանգնում փողոցում, գոռում եք, բայց պետք է ունենաք գրավոր պահանջ, եւ որ այդ պահանջը պետք է ներկայացնել ուր հարկ է, մի բան, որ դուք այդպես էլ չարեցիք»,-նշել է  մարզպետը:

 

Ասուլիսն ընդահատվել է  102-րդ ռուսական ռազմաբազայի գլխավոր հրամանատարի զանգով: Նա տեղեկացրել է  Ֆելիքս Ցոլակյանին, որ գումար են հավաքել եւ իրենց ֆինանսական աջակցություն են առաջարկում Ավետիսյանների հարազատներին: Սակայն մարզպետը մերժել է  առաջարկը՝ նշելով, որ հարմար չի գտնում այս պահին որեւէ ֆինանսական աջակցություն ռազմաբազայի կողմից:

 

Մանրամասները` hetq.am  կայքում: