Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ Գյումրիում դաժան սպանության շուրջ ծավալված տարաձություննրի, քաղաքում հակառուսական տրամադրությունննրի բորբոքման և լարվածության պատճառով 102 ռազմաբազայի հրամանատարությունը ենթականերին խիստ հրահանգել է, այսպես ասած, չերևալ գյումրեցիների աչքին:
«Հրահանգի համաձայն՝ Գյումրիում ընտանիք ունեցող զինվորականներին թույլատրվում է գիշերել տանը, իսկ նրանք, ովքեր ամուրի են և Գյումրիում ապրում են միայնակ, պարտավոր են գիշերել զորամասում՝ բնակչության կողմից հնարավոր ագրեսիվ դրսևորումներից խուսափելու համար: Զինվորականներին առհասարակ արգելվել է զբոսնել քաղաքում, այցելել սրճարաններ և ժամանցի այլ վայրեր: Անորոշ ժամանակով փակ է նաև Գյումրիի ՌԴ հյուպատոսարանի ենթակայության տակ գտնվող ռուսական հանրակրթական դպրոցը: Նկատենք, որ այս օրերին ռուս երեխաների չես տեսնի նույնիսկ ռուսական թաղամասի բակերում: Մեր տեղեկությունների համաձայն՝ զինվորականների կանայք նույնիսկ դուրս չեն գալիս գնումների, այլ խնդրում են հայ ընկերներին իրենց փոխարեն գնումներ կատարել»,–գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում