կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-25 14:16
Հասարակություն

Գյումրիում եւս զորակոչիկներին սպասեցնում են սառնամանիքին

Գյումրիում եւս զորակոչիկներին սպասեցնում են սառնամանիքին

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Գյումրիից ահազանգ է ստացել, համաձայն որի՝ Գյումրիի զինվորական կոմիսարիատում ավելի քան 50 զորակոչիկ և նրանց հարազատներն առավոտյան ժամը 9:30-ից սպասում են դրսում՝ սառնամանիքին՝ բուժզննություն անցնելու նպատակով: Նրանց համար չեն ապահովվում պայմաններ՝ ներսում սպասելու համար: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը համարում է, որ զորակոչիկները և նրանց ուղեկցող հարազատները շարունակաբար արժանանում են մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, իսկ համապատասխան անձինք մնում են անպատիժ:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ նշում է, որ վերստին պահանջում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից՝ հարգել յուրաքանչյուր զորակոչիկի իրավունքն ու արժանապատվությունը, սահմանել հստակ ժամանակացույց բժշկական հետազոտությանը՝ զորակոչիկների ներկայանալու համար, անհնարինության դեպքում ապահովել համապատասխան պայմաններ զորակոչիկների և նրանց հարազատների համար: