Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 20-22 Երևանի խուլ ու համրերի մարզապալատում տեղի կունենա ազատ ոճի ըմբշամարտի` մինչև 23 տարեկանների Հայաստանի առաջնությունը, որի հիման վրա էլ կձևավորվի այդ տարիքային հավաքականը: Այս մասին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքին հայտնել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:
«Այս տարի առաջին անգամ մասնակցելու ենք մարտի վերջին Լեհաստանում կայանալիք` մինչև 23 տարեկանների եվրոպական ստուգատեսին, ուստի Հայաստանի առաջնությունում առաջին, երկրորդ տեղերը գրաված մարզիկները կմիանան մեծահասակների հավաքականին և հունվարի վերջից այս տարվա առաջին երկշաբաթյա հավաքը կանցկացնենք Ծաղկաձորում»,- ասել է Արայիկ Բաղդադյանը:
Հավաքականի գլխավոր մարզիչը նաև նշել է, որ մեծահասակների Հայաստանի առաջնությունը կայանալու է ապրիլին, հավանաբար` Վանաձորում:
Նշենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը որոշել է մինչև 23 տարեկանների Եվրոպայի անդրանիկ առաջնությանը մասնակցել հունվարի 28-30-ը Վանաձորում կայանալիք` մեծահասակների Հայաստանի առաջնությունից ընտրված մարզիկներով: