Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մրցաշրջան-2015-ի ըմբշամարտի եվրոպական օրացույցը հարստացել է ևս մեկ կարևոր ու հետաքրքիր մրցաշարով:
Ինչպես տեղեկացնում է ըմբշամարտի եվոպական միության՝ CELA-ի պաշտոնական կայքը, եկող տարի միության կողմից կկազմակերպի մինչև 23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի անդրանիկ առաջնությունը: Այդ ստուգատեսը (հունահռոմեական ոճի, կանանց և տղամարդկանց ազատ ոճի ըմբշամարտերի) 2015 թ. մարտի 24-29-ը նախատեսվում է անցկացնել լեհական Վալբժիխ քաղաքում, որը գտնվում է Վրոցլավի հարևությամբ:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ զրույցում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հայտնել է, որ առաջին անգամ կազմակերպվող այդ պատասխանատու մրցաշարին լավագույնս նախապատրաստվելու ու մասնակցելու համար հունվարի 20-22-ը Երևանում ՝ խուլ-համրերի միավորման մարզադահլիճում կանցկացվի մինչև 23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի 1-ին առաջնությունը: Այս ստուգատեսի արդյունքներով կհամալրվի մինչև 23 տարեկանների մարզաձևի Հայաստանի հավաքականի կազմն, որն էլ կսկսի նախապատրաստվել 2015 թ. մարտի երկրորդ կեսին Լեհաստանում ընթանալիք այդ տարիքային խմբի Եվրոպայի 1-ին առաջնությանը: Բաղադադյանն, ով կգլխավորի նաև այդ ընտրանին, հավաստիացրեց, որ այդ տարիքային խմբում ներկայում ունենք զգալի թվով առաջատար ըմբիշներ, որոնցից եվրոպական մրցասպարեզում կարող ենք հաջողություններ ակնկալել: