Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի խուլերի մշակույթի եւ սպորտի հանրապետական պալատում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի` Հայաստանի երիտասարդների առաջնությունը: Երեկ մրցագորգ դուրս եկան 55, 66, 84 եւ 120 կգ քաշային կարգի ըմբիշները:
Այս տարիքային խմբում առաջնության երկրորդ օրը Հայաստանի չեմպիոններ դարձան Նորայր Հոխոյանը (55 կգ, ՖԻՄԱ ՕՀՔ), Զավեն Միքայելյանը (66 կգ, ԲԿՄԱ ԸՄԴ), Արսեն Սարգսյանը (84 կգ, Էմիածին ՕՀՔ) եւ Դավիթ Օվասափյան (120 կգ, ՕՀՔ ԸՄԴ):
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությանը մասնակցեց 100 ըմբիշ: