Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախօլիմպիական մրցաշրջանը Հայաստանի ուժեղագույն ըմբիշների համար հարուստ ու հագեցած է կարևոր իրադարձություներով: Դրանից առաջինը թերևս հունվարի 23-25-ը Վանաձորի մարզապալատում անցկացվելիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունն է, որի արդյունքներով ձևավորվելու է Հայաստանի ազգային ընտրանին, որը կսկսի պատրաստվել մրցաշրջանի կարևորգույն փորձություններին:
Ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մարզչական խորհրդի և ընտրանու գլխավոր մարզչի թույլատրությամբ այդ ստուգատեսին չեն մասնակցի անցած մրցաշրջանի հերոսները՝ աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ):
Առաջնության ավատից 1 շաբաթ հետո՝ փետրվարի 4-18-ը կընթանա նոր կազմավորված ընտրանու ուսումնամարզական հավաքը: Վերջինիս կհաջորդի տարվա առաջին միջազգային լուրջ փորձությունը՝ փետրվարի 18-19-ը Թեհրանում անցկացվելիք հունահռոմեկան ոճի աշխարհի թիմային գավաթի խաղարկությունը:
Այս ստուգատեսում Հայաստանի ընտրանին գլխավոր մարզչի՝ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ երկու անգամ (2009 թ` Ֆրանսիայում և 2010 թ՝ Երևանում) դարձել է բրոնզե մեդալակիր: Այս անգամ էլ Հայաստանի հավաքականը աշխարհի անցյալ տարվա առաջնության թիմային պայքարի արդյունքներով ուժեղագույնների ութնյակում է ու աշխարհի առաջատար 8 ընտրանիների շարքում կրկին կմասնակցի աշխարհի թիմային գավաթի խաղարկությանը:
Ջուլֆալակյանն արդեն հայտարարել է, որ այս մրցաշարին Հայաստանը դարձյալ կմասնակցի հիմնականում հավաքականի 2-րդ և 3-րդ համարներով ու նրանց բացառիկ հնարավորություն կտրվի աշխարհի ուժեղաագույն ըմբիշների հետ գոտեմարտերում մրցակցային լուրջ փորձ ձեռք բերել: