|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել Գյումրիում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ:
«Ցնցված ենք Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ողբերգության կապակցությամբ: Ողբում ենք հայ ժողովուրդի հետ միասին: Ցավակցում ենք զոհվածների հարազատներին և մտերիմներին:
Այդ սարսափելի ոճրագործությունն իրագործողները պետք է խստագույնս պատժվեն:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինները տվյալ պահին իրականացնում են անհրաժեշտ քննչական գործողություններ, որոնց նպատակն է տեղի ունեցածի անաչառ և բազմակողմանի հետաքննությունը:
Քննչական խմբերը համակարգում են իրենց ջանքերը` համապատասխան հանրապետության տարածքում 102-րդ ռազմական բազայի տեղակայման պայմանների մասին համաձայնագրի»,- ասվում է հայտարարությունում: