կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-26 11:51
Հասարակություն

Յան Գիլանը` Գյումրու սպանդի մասին

Յան Գիլանը` Գյումրու սպանդի մասին

Աշխարհահռչակ Deep Purple ռոք-խմբի երգիչ Յան Գիլանը նամակով դիմել է Գյումրիի բնակիչներին հունվարի 12-ի ողբերգության կապակցությամբ: Այս մասին գրում է mediamax.am-ը:

 

Հունվարի 25-ով թվագրված նամակում ասված է. «Հարգելի ընկերներ, ցանկանում եմ հայտնել անկեղծ ցավակցություններս հունվարի 12-ին Գյումրիում կատարված վայրագության կապակցությամբ: Այդ քստմնելի եւ անիմաստ հանցագործությունը` Ավետիսյանների ընտանիքի սպանությունը, հոգիս ցավով եւ տխրությամբ լցրեց Գյումրիի ժողովրդի համար: Նրանք քաջ եւ սիրող մարդիկ են, որոնց հետ ես ուժեղ հոգեւոր կապ եմ զգում: Մի քանի օր փորձում էի խոսքեր գտնել, որպեսզի բացատրեմ ապրումներս, սակայն բառերը չէին գալիս:

 

Այսօր, անցկացնելով այս խաղաղ կիրակի օրը Անգլիայի իմ տանը, վերջապես որոշեցի արտահայտվել, սակայն չեմ կարող առաջարկել ավելին, քան իմ սերը եւ բոլորիդ գրկելու ցանկությունը: Սովորական մարդիկ ի զորու չեն հասկանալ, թե ինչպես կարելի էր նման կենդանական արարք գործել:

 

Աղոթում եմ, որ իշխանությունները ճիշտ որոշումներ կայացնեն եւ արդարադատությունը ի կատար ածվի այնպես, որ հարգի անմեղ զոհերի հիշատակը, որոնց մենք հիշելու ենք հարգանքով եւ սիրով»: