կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-07 09:33
Հասարակություն

Ինչ է նվիրում Աշոտյանը քաղաքական դաշտի կարկառուն կանանց

Ինչ է նվիրում Աշոտյանը քաղաքական դաշտի կարկառուն կանանց

«Հրապարակը» գրում է.

 

«Ի՞նչ եք նվիրում կանանց մարտի 8-ին՝ հարցրինք ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, վարչապետը փոքրիկ ծաղկեփնջեր է ուղարկում պառլամենտի ու նախարար կանանց, Սամվել Ալեքսանյանը՝ շատ մեծ, չաղ-ուրախ «բոնբոներկա», Գագիկ Ծառուկյանը՝ նույնքան «չաղ» օծանելիք, իսկ Դո՞ւք։ «Քաղաքական դաշտի կարկառուն կանանց նվիրում եմ բացիկներ ու իմ ջերմ վերաբերմունքը, որը տարածում եմ նրանց վրա ամբողջ տարվա ընթացքում»։

 

Այսինքն՝ նույնը, ինչ կրթության բնագավառում, «նիխտ»՝ որևէ «ծանրակշիռ» արդյունք։ «Կուզեի իմանաք, որ այն կանայք, ովքեր իմ տեսադաշտում են, ծանրակշռությունը չեն չափում ստացած նվերի ֆինանսական արժեքով» ։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։