Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Բոլոր պետական հիմնարկները, որոնք պետք է սահմանադրորեն անկախ գործեն, իշխանությունները փորձում են հարմարեցնել իրենց, դարձնել իրենց կամակատարը, այդպիսի մի օրինակ էլ ԵՊՀ-ն է՝ ըստ Yerkir.am-ի ասաց դաշնակցական համալսարանական Տարոն Մանուկյանը, որը մասնակցում է ԵՊՀ-ի ՔՊ-ացման դեմ բողոքի ակցիային։
Այսօր ԵՊՀ-ում ռեկտորի ընտրություն է, և ուսանողները բողոքում են՝ պնդելով, որ դա ապօրինի է։
«Մենք չենք կարող դրա դեմ մեր բողոքի ձայնը չբարձրացնել, քանի որ ներկա իշխանությունն ամեն ինչ արեց, որ հոգաբարձուների խորհրդի կազմը համապատասխանեցնի իրեն և ամեն ինչ ձեռնարկեց, որ այսօր, փաստացի ունենք ԵՊՀ ռեկտորի մեկ թեկնածու․ անկախ այդ անձի քաղաքական հայացքներից և դիրքորոշումից այս ընտրությունները մենք օրինական և լեգիտիմ համարել չենք կարող, քանի որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահությունում այսօր գտնվում է մի անձ, որին մենք համարում ենք պարտության սիմվոլ, դավաճանական կառավարման կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Պապիկյան Սուրենն է այդ անձը։ Ես որպես Մայր բուհի ուսանող ուղղակի չեմ կարող լռել և թույլ տալ, որ Պապիկյան Սուրենն այսօր ղեկավարի հոգաբարձուների խորհուրդ և իմ փոխարեն որոշել մեր բուհի ապագան»,-ասաց Տարոն Մանուկյանը։
Նշենք, որ ռեկտորի միակ թեկնածուն գործող ԺՊ Հովհանես Հովհաննիսյանն է, որն ԱԺ իշխող խմբակցության անդամ էր և այժմ էլ բուհի ներսում առաջ է տանում իշխող ուժի գաղափարները։ Այնինչ Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ՝ հայտարարելով, որ բուհերը պետք է ապաքաղաքականացվեն, իսկ ռեկտորին պետք է ընտրեն ուսանողները ուղիղ քվեարկությամբ։
Մանրամասն՝ տեսանյութում․