|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակում այսօր հրապարակվեցին իրավական թեմաների լուսաբանմանը նվիրված` լրագրողների մրցույթի արդյունքները: Yerkir.am կայքի լրագրող Աստղիկ Կարապետյանի «Նոր պարտավորություններ և արտոնություններ հասարակական կազմակերպությունների համար» նյութը ստացել է երրորդ մրցանակը:
Երկրորդ տեղը զբաղեցրել է ազատ լրագրող Լիլիթ Հովհաննիսյանը, առաջինը` «Հետք» էլեկտրոնային կայքի լրագրող Գրիշա Բալասանյանը:
Մրցանակակիրներն արժանացան պատվոգրերի և դրամական պարգևների: Նշենք, որ մրցույթը կազմակերպվել էր ՀՀ արդարադատության նախարարության առաջարկությամբ` Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից: