|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այսօր ` Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն ամփոփեց ամիսներ առաջ հայտարարված լրագրողական մրցույթի արդյունքները:
ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Հենրիետ Արենսը մրցանակներ հանձնեց հաղթող լրագրողներին: Երկրորդ մրցանակին է արժանացել Yerkir.am-ի լրագրող Աստղիկ Կարապետյանի` սելեկտիվ աբորտներին վերաբերող` «Հազարավոր աղջիկներ, դեռ չծնված, սպանվում են. մի օր հարսնացուներ չեն լինի» նյութը:
Առաջին մրցանակին արժանացավ «Առավոտ» օրաթերթի թղթակիցը, երրորդին` «ԱՐ» հեռուստաընկերության լրագրողը:
Մրցանակակիրները ստացան պատվոգրեր և պլանշետներ:
Նշենք, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից մրցույթ էր հայտարարվել մարդու իրավունքների ասպարեզում ՄԱԿ-ի գործունեության լավագույն, արհեստավարժ և անկողմնակալ լրագրողական լուսաբանման համար: