Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Տեղեկություններ են շրջանառվում, որ Թուրքիայում մշակույթի և զբոսաշրջության նախարարությունում սպառնացել են աշխատակիցներին:
Ըստ T24-ի՝ նախարարության՝ ռազմավարության զարգացման գծով փոխնախագահ Իսմայիլ Դեմիրելը աշխատակիցների հետ արտահերթ ժողով է անցկացրել, որի ընթացքում նրանց սպառնացել է` ասելով. «Թող բոլորն ուշադրություն դարձնեն աղջիկ-տղա հարաբերություններին: Անբարոյականություն անելու դեպքում ձեր գլուխը կպոկեմ, գործից կազատեմ: Ձեզ իրար կողքի չտեսնեմ»:
Ըստ Cumhuriye-ի լրագրող Սելդա Գյունեյսուի՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության` Ստամբուլից պատգամավոր Լևենթ Թուզելն այդ հարցը բարձրացրել է խորհրդարանում, սակայն պատասխան չի ստացել:
«Մշակույթի նախարարությունում կատարված այս դեպքը նախագահ Էրդողանի՝ նախկինում արած հայտարարությունների արդյունքն է: Դեռ 9 տարեկանում գլխաշոր կրելը հասարակության շրջանում բևեռացումներ է գոյացնում: Դե, պատկերացրեք՝ ինչ վիճակում է գտնում հասարակությունը»,- ասել է պատգամավորը: