կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-29 13:20
Մշակույթ

Մշակույթի նախարարությունում Ժիրայր Դադասյանից են հարցնում.«Թատրոնի շենքից ի՞նչ կա»

Մշակույթի նախարարությունում Ժիրայր Դադասյանից են հարցնում.«Թատրոնի շենքից ի՞նչ կա»

Ոչ մի բացատրություն չկա, թե ինչու չի լուծվում Մնջախաղի թատրոնի շենքի հարցը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

 

Ըստ նրա` կենտրոն համայնքում 3-4 սենյականոց մեկ բնակարան գնելուն համարժեք գումար է պետք շենքի կառուցման համար: «Մեզ մեծ տարածք պետք չէ, քանի որ մնջախաղը կամերային ժանրի է` 100 տեղանոց դահլիճ է պետք: Թատրոնի շենքի կառուցման հարցում շահագրգիռ է նաև ներկայիս քաղաքաշինության նախարարը, իսկ ես էլ ատյան չի մնացել, որ չդիմեմ այդ հարցով, բայց, միևնույն է, ոչ մի տեղաշարժ»,- ասում է Դադասյանը:

 

Ըստ նրա` մշակույթի նախարարությունում դեռ մի բան էլ իրեն են հարցնում` շենքից ի՞նչ կա: Դադասյանը, սակայն, նշում է նաև, որ թատրոնը շենքը չէ, և իրենք ակտիվորեն աշխատում են` չնայած ոչ թատերական պայմաններին:

 

«Մեր թատրոնը, կարող եմ ասել, ամենաշատը հյուրախաղերի գնացող և դրսում հայկական թատերարվեստը ներկայացնող թատրոնն է: Հիմա էլ պատրաստվում ենք Թբիլիսի գնալ, իսկ աշնանը` Մեքսիկա»,- ասաց Դադասյանը: