կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-13 16:57
Մշակույթ

Վախենամ` գործը գլուխ չբերվի. Չալդրանյանը դիմել է վարչապետին և մշակույթի նախարարին

Վախենամ` գործը գլուխ չբերվի. Չալդրանյանը դիմել է վարչապետին և մշակույթի նախարարին

ԱՄՆ-ում հայտնի կինոընկերություններից մեկը կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանին հետաքրքիր առաջարկություն է արել: Լրագրողների հետ զրույցում կինոռեժիսորը նշեց, որ նախադեպը չունեցող մի բան են առաջարկել` պայմանագիր կնքել 4 կինոնկար 18 տարվա ընթացքում ամբողջ աշխարհում տարածելու և ցուցադրելու համար:

«Չորսն էլ իմ ֆիլմերն են: Կարծում եմ, որ դա մեծ ձեռքբերում է, սակայն դեռ չիրականացված, քանի որ շատ խնդիրներ են առաջ եկել: Նման նախադեպ չկա, որ մի հեղինակից 4 ֆիլմ վերցնեն` աշխարհում տարածելու համար: Հիմա մեզ են ուղարկել 130 էջանոց մի պայմանագիր, որից Ազգային կինոկենտրոնը չի կարողանում գլուխ հանել` թարգմանության և այլ խնդիրներ կան: Վախենամ` այս գործը գլուխ էլ չբերվի»,-ասաց Չալդրանյանը:

Նա տեղեկացրեց, որ խնդրի կապակցությամբ արդեն իսկ դիմել է վարչապետին և մշակույթի նախարարին: Ի դեպ, ամերիկյան կինոընկերությունը Չալդրանյանի «Վարդապետի լռությունը», «Լռության սիմֆոնիան», «Ձայն լռության» և «Քրմուհին» ֆիլմերն է որոշել տարածել:  Իսկ այս պահին Չալդրանյանն աշխատում է «Գրիգոր Նարեկացի» ֆիլմի ստեղծման վրա: