|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Գազալցակայաններում գազը շարունակում է թանկանալ: Արդեն նշել էինք, որ նախորդ շաբաթվա ընթացքում գազալցակայաններում գազը թանկացել էր մինչև 30 տոկոսով` 170 դրամի փոխարեն դառնալով 230 դրամ: Հիմնական պատճառը, իհարկե, դոլարի թանկացումն էր, քանի որ խոշոր գազ սպառողները`տնտեսվարողները, գազը «Գազպրոմ Արմենիա»-ից գնում են դոլարով, իսկ դոլարը մինչև նախորդ շաբաթվա ավարտը թանկացել էր 70 դրամով:
Այսօր, ըստ Yerkir.am-ի տեղեկությունների, որոշ գազալցակայաններում 1 խմ գազը վաճառվում է արդեն 270-280 դրամով, պատճառը, հավանաբար, այն է, որ դոլարն այսօր, նախորդ շաբաթվա համեմատ, թանկացել է 35 դրամով: Գազալցակայաններում այս թանկացումը դեռևս զանգվածային բնույթ չի կրում, բայց չի բացառվում, որ այս շաբաթվա ընթացքում բոլոր գազալցակայաններում գազի գինը կրկին թանկանա մինչև 50 դրամով` պայմանավորված դոլարի կտրուկ թանկացմամբ: