|
Փոխարժեքներ
15 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.19 |
| EUR | ⚊ | € 442.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.9341 |
| GBP | ⚊ | £ 508.8 |
| GEL | ⚊ | ₾ 139.26 |
Կենտրոնական բանկը երեք օր է, ինչ հայտարարել է, որ դրամի արժեզրկումը կանգնեցնելու համար մինչև տարեվերջ նոր քաղաքականություն է վարելու: Յուրաքանչյուր օր Կենտրոնական բանկը վաճառում է 6 միլիոն դոլար` դրա դեֆիցիտը նվազեցնելու համար:
Երեկ Կենտրանական բանկը դոլարը վաճառել է 464 դրամով, ինչը նախորդ օրվա գնից բարձր էր մոտավորապես 8 դրամով: Երեկվա բարձր գինը թերևս հուշում է, որ ԿԲ-ն այս պահին չի կարողանում վերահսկել իրավիճակը շուկայում, և ամենօրյա միջամտությունները իրենց գործը չեն անում: Այսօր առավոտյան դոլարի վաճառքի գինը որոշ առևտրային բանկերում հասել է արդեն 470 դրամի: Այսինքն` մեկ գիշերում դոլարը հասցրեց թանկանալ արդեն 6 դրամով` չնայած այն հանգամանքին, որ վարչապետը հայտարարել էր, որ վիճակը արտարժույթի շուկայում կկարգավորվի առաջիկա երկուշաբթի, երեքշաբթի օրը:
Հետաքրքիր է նաև, որ Կենտրոնական բանկը, կարծես, նոր է հասկանում խնդրի իրական լրջությունը: Երկրի գլխավոր ֆինանսական կառույցը հայտարարել է, որ սկսում է ուսումնասիրություններ իրականացնել փոխանակման փոքր կետերում: Խոսքը հիմնականում խոշոր սուպերմարկետների ցանցերում տեղակայված փոխանակման կետերի մասին է, որտեղ էլ, հավանաբար, տեղի են ունենում հիմնական արժութային սպեկուլյացիաները: