|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Աշտարակ կաթ» ընկերությունը թանկացրել է իր կաթնամթերքը 7-10 տոկոսով: Ընկերության արտադրած մածունը, թթվասերը, կաթնաշոռը թանկացել են միանգամից 10-50 դրամով: Ամենաշատը թանկացել է ընկերության արտադրության մածունը` միանգամից 50 դրամով: Գնային փոփոխության չի ենթարկվել միայն ընկերության արտադրած կաթը:
Մյուս արտադրողների մոտ դեռևս թանկացումներ չեն նկատվում, սակայն այս դեպքում «Աշտարակ կաթ»-ն իր գործընկերների համար կարող է վատ օրինակ ծառայել: Թանկացման պատճառների վերաբերյալ Yerkir.am ը կփորձի պարզաբանում ստանալ ընկերությունից: Նշենք նաև, որ վերջին շրջանում սա առաջին թանկացումը չէ: Նոր տարվա շեմին արդեն հասցրել են թանկանալ ձուն, միսը, շաքարավազն ու ընկույզը: