Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հայկական ժամանակը» գրում է. «2600-2700 դրամ արժեն Արարատյան դաշտից բերվող ծիրանի փոքր չափսի, հասունացած տեսակները: Նույն տեղից բերված ավելի խոշոր չափսի ծիրանն արժե 6000 դրամ: Մեղրիինը Երևանի խանութներում վաճառվում է միջինը 4000 դրամով:
Ինչ մնում է արտերկրից ներկրվող ծիրանին, մայրաքաղաքի սուպերմարկետներից մեկում «Հժ»-ին հայտնել են, որ ուկրաինական ծիրանը, որ այս օրերին սպառվել է և շուտով էլի կներկրվի, վաճառվում է 10 հազարով: Այն, չնայած իր բարձր գնին, գտել է իր սպառողին:
Հիշեցնենք. որ մարտի 30-31-ին և ապրիլի 1-ին խիստ ցրտահարության արդյունքում գյուղացիական տնտեսությունները կորցրել են ծիրանի բերքի 90 տոկոսը: 8890 հեկտար ծիրանի այգիներից 6700-ը ամբողջությամբ վնասվել է: Եթե 2013-ին ՀՀ-ում արտադրվել է 88 հազար 800 տոննա ծիրան, ապա այս տարի սպասվում է ընդամենը 6000-8000 տոննա: Ծիրանի բերքն անվնաս է մնացել Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի բարձրադիր հատվածներում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։