կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-15 12:43
Հասարակություն

20 րոպե ընդմիջում. խորհրդակցություն` ԱԺ նախագահի մոտ

20 րոպե ընդմիջում. խորհրդակցություն` ԱԺ նախագահի մոտ

Այսօր ԱԺ արտահերթ նիստում վարման կարգով ելույթ ունեցով ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

 

«Հաշվի առնելով երկրում ստեղծված «բեսպրեդել» վիճակը, երբ տարբեր կարգի թափթուկներ կարող են ազատամարտիկ ծեծել, երբ չակերտավոր հայրենասերը կարող է հարվածել մեր գործընկեր Արամ Մանուկյանին, ԲՀԿ-ն առաջարկում է մինչև արտահերթի օրակարգին անցնելը, երբ յոթ վարկային պայմանագրով հերթական անգամ մեծացվելու է երկրի արտաքին պարտքը, որովհետև մենք գիտենք, թե ինչպես են կերել բազմաթիվ վարկեր, մենք առաջարկում ենք ընդհատել նիստը, հրավիրել արտահերթ նիստ` քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը, հստակ գնահատական տալ թե' ազատամարտիկների, թե' մեր գործընկերոջ հետ կատարվածին, այլապես ԲՀԿ-ն հայտարարում է, որ բոյկոտելու է այս արտահերթ նիստը»,- ասաց նա:

 

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նույնպես նշեց, որ պետք է անդրադառնալ երկրում ստեղծված իրացվիճակին, նոր անցնել առաջ, և ԲՀԿ-ի պես նույնպես բոյկոտելու են նիստը:

 

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ տեղի ունեցած բռնությունները ապտակ են պատգամավորներին, պետք է հրավիրել արտահերթ նիստ` քննարկելու համար ստեղծված իրավիճակը, և նույնպես բոյկոտելու են արտահերթ նիստը:

 

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց. «Մենք, այս դատապարտելի արարքի հետ կապված, մեր հայտարարությունն արել ենք: Մենք դատապարտում ենք այն, ինչ տեղի է ունեցել ազատամարտիկների և մեր գործընկեր Արամ Մանուկյանի հետ, դա անընդունելի է, և Ազգային ժողովը պարտավոր է արձագանքել: Մենք առաջարկում ենք, որ ԱԺ նախագահն իր մոտ խորհրդակցություն հրավիրի ու դատապարտի այդ իրադարձությունները»:

 

Արմեն Ռուստամյանը քսան րոպե ընդմիջում վերցրեց, որից հետո ԱԺ նախագահը իր մոտ հրավիրեց խմբակցությունների ղեկավարներին: