կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-15 14:20
Քաղաքական

«Եթե կարելի է` ընդմիջում խնդրեմ». «Դուք ընդմիջում վերցնելու իրավունք չունեք». զավեշտալի դեպք` ԱԺ-ում

«Եթե կարելի է` ընդմիջում խնդրեմ». «Դուք ընդմիջում վերցնելու իրավունք չունեք». զավեշտալի դեպք` ԱԺ-ում

Զավեշտալի դրվագներն ԱԺ-ում չեն դադարում: Իր ելույթում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկեց, որ ԵԱՏՄ հարցերով մշտական հանձնաժողով ստեղծվի: Նա նշեց, որ ունենք Եվրաինտեգրման հանձնաժողով, և ճիշտ կլինի, որ ԵԱՏՄ հարցերով հանձնաժողով էլ ձևավորվի:

«Մենք ունենք տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով, բայց  անվանման մեջ չենք նշում ԵԱՏՄ անունը, կոնկրետ այն կազմակերպությունը, որի անդամ ենք: Ճիշտ կլիներ` հենց նույն անվանումով կոչվեր: Տարածաշրջանում  այլ ինտեգրացիոն պրոցեսներ չկան, որին մենք մաս ենք կազմում, մի քիչ անվանումը հետագայում կարող է խնդիր առաջացնել, թե` տարածաշրջան ասելով` ինչ նկատի ունենք»,- ասաց նա:

Եզրափակիչ ելույթի համար ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հրավիրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին: Մինչ նա կմոտենար ամբիոնին` Միրզոյանն ասաց. «Մինչ խոսքը նրան տալը` գուցե կարիք կա, որ առաջարկն «Իմ քայլ»-ը խմբակցությունում լրացուցիչ քննարկվի»:

Վարդանյանն էլ ասաց, թե ցանկանում էր նույն առաջարկն անել: «Կան որոշակի ոճաբանական փոփոխություններ, որոնք ընդունելի են, բայց, իրոք, կարիք կա ևս մեկ անգամ հանդիպելու խմբակցության շրջանակներում և քննարկելու: Եթե կարելի է` խնդրեմ ընդմիջում, որպեսզի կարողանանք քննարկել»,- նշեց նա:

Միրզոյանն էլ արձագանքեց. «Ձեր տեսակետը հասկանալի է, պարո'ն Վարդանյան, բայց Դուք ընդմիջում խնդրելու իրավունք չունեք»:

Ի վերջո,  ժամանակից 5 րոպե շուտ խորհրդարանը գնաց ընդմիջման: