|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Դեկտեմբերի 13-ին` ժամը 00.50-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Հայ-Հունական պետական քոլեջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնե լմեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Նիսսան Մաքսիմա» մակնիշի 34 PF 301 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Գ., ծնվ. 1990թ.) բախվել է կայանած «Մերսեդես» մակնիշի 49 SU 999 պ/հ և «Ռենջ Ռովեր» մակնիշի 49 ՈՈ 999 պ/հ ավտոմեքենաներին:
«Նիսսան» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք (բալոնի տարողությունը վերջացել է՝ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը). տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: