կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-20 13:33
Հասարակություն

Վիգեն Սարգսյանը ներկայացրել է հայ-հունական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության առաջնահերթությունները

Վիգեն Սարգսյանը ներկայացրել է հայ-հունական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության առաջնահերթությունները
Պաշտոնական այցով Հունաստանի Հանրապետության գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 19-ին հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Դուզինասի հետ:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են երկու պետությունների օրենսդիր և գործադիր մարմինների փոխգործակցության բարձր մակարդակը:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Հունաստանի ազգային պաշտպանության քոլեջում: Վիգեն Սարգսյանը ռազմաուսումնական հաստատության կրթական ծրագրերին, քոլեջի ունկնդիրների և պրոֆեսորադասախոսական կազմի համար հանդես է եկել դասախոսությամբ: Ներկայացվել են հայ-հունական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության առաջնահերթությունները, տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները: ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև քոլեջի ունկնդիրների հարցերին:

 
 ՀՀ ՊՆ