|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների դիրեկտորատի տնօրեն, դեր ծովակալ Միխայիլ Նաումի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2018թ. երկկողմ համագործակցության ոլորտում կատարված աշխատանքները: Համագործակցության հիմնական ուղղություններն են անձնակազմի մարտավարական պատրաստությունը, ռազմական կրթությունը, ռազմական բժշկության, ավիացիայի, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ ուղղություներով փորձի փոխանակում, ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչպես նաև ռազմաքաղաքական խորհրդակցություններն ու տեղեկատվության փոխանակումը: Նախորդ տարվա պլանավորված միջոցառումների 83 տոկոսն իրականացվել է:
Հանդիպման ընթացքում համաձայնեցվել և ստորագրվել է հայ-հունական ռազմական համագործակցության 2019թ. ծրագիրը: Այն ներառում է 20 միջոցառում Հայաստանում և Հունաստանում: Պայմանավորվածություն է ձեռքբերվել նաև բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: