| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            
Այսօր Երևանի հրշեջ-փրկարարական ծառայությունը 09.22-ին ահազանգ է ստացել, որ Գարեգին Նժդեհի փողոցում՝ Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի բակում, տեղի է ունեցել պայթյուն:
Երևանի հրշեջ-փրկարարական ծառայության փոխգնդապետ Խաչիկ Շահբազյանը Yerkir.am-ի թղթակցին տեղեկացրեց, դեպքի վայր է մեկնել երկու հրշեջ փրկարարական ջոկատ, տեղում պարզվել են հանգամանքները:
Քոլեջի բակում պայթյունի հետևանքով կոտրվել են հարակից շենքի ապակիները, վիրավորվել և հիվանդանոց է տեղափոխվել քոլեջի բակի աշխատողը: Քոլեջի տնօրեն Արթուր Վարդանյանը պատմեց, որ 9.15-ի սահմաններում բակային աշխատողը այրել է ետնաբակում հավաքված աղբը(այն սովորաբար հավաքում են մի քանի օրը մեկ), ինչի հետևանքով էլ պայթյուն է տեղի ունեցել: Քանի որ քոլեջում շինարարական աշխատանքներ են ընթացել, և աղբի մեջ տարաներ են եղել, ապա,տնօրենի ենթադրությամբ, պայթյունը տեղի է ունեցել աղբի մեջ եղած շինարարական նյութերի տարաների պատճառով:
Բացի ետնաբակի աշխատողից, թեթև վնասնածքներ են ստացել նաև մի քանի ուսանողներ ու պատահական անցորդներ: Չնայած տնօրենի այս բացատրությանը` մեր թղթակիցը հայտնում է , որ տարածքից դեռևս վառոդի հոտ է գալիս:
Դեպքի մանրամասները ճշտվում են:
Տեսանյութը` շուտով: