Փոխարժեքներ
21 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հուլիսի 25-ին Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի քոլեջի շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն է անցկացվել երեք մասնագիտությունների գծով՝ «Տնտեսագիտություն և հաշվապահություն», «Բանկային գործ» և «Կիրառական ինֆորմատիկա»։
Ողջույնի խոսքով հանդես է եկել մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը։ Նա շնորհավորել է շրջանավարտներին, ուսուցիչներին և ծնողներին այս կարևոր, նշանակալից իրադարձության կապակցությամբ՝ մաղթելով նրանց հետագա հաջողություններ։ Նա հորդորել է ուսանողներին չբավարարվել ձեռք բերածով, այլ կատարելագործել իրենց գիտելիքները ողջ կյանքում։
Հանդիսավոր արարողությանը մասնակցել է մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը։ Նա իր շնորհավորական խոսքում նշել է շարունակական կրթության և մշտական աճի կարևորությունը, շրջանավարտներին մաղթել է չբավարարվել ձեռք բերած գիտելիքներով և ուսումը շարունակել բակալավրիատում։ Ի վերջո, քոլեջը մասնագիտական զարգացման սկզբունքորեն կարևոր, բայց նախնական փուլն է։
Արման Վարդանյանը երիտասարդներին հորդորել է ցուցաբերել համարձակություն, հետևողականություն և չվախենալ իրենց առջև բարդ խնդիրներ դնելուց։