Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 10-ին եզդի զինվորականները Իրաքի եզդիաբնակ Շանգալ մարզում կարողացել են հակահարձակման անցնել և ոչնչացնել 8 ահաբեկչի: Հակահարձակումը տեղի է ունեցել Շարֆադին տաճարի մոտակայքում` ԻՇԻՊ-ի տեղակայված հենակետերից մեկի վրա:
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ զրույցում «Շանգալի պաշտպանության միավորում» ջոկատի հրամանատար Հեյդար Շաշոն տեղեկացրել է, որ իրենք կարողանում են հակահարձակումներ ձեռնարկել միայն այն ժամանակ, երբ ունենում են անհրաժեշտ քանակությամբ զենք-զինամթերք:
«Այս պահին մեզ համար դժվար է, քանի որ չկա անհրաժեշտ տեսակի և քանակի զենք -զինամթերք, և մենք ստիպված ենք կռվել այն ամենով, ինչ կա մեր ձեռքի տակ, և այն ամենով, ինչ վերցնում ենք սպանված ահաբեկիչներից: Կան տղաներ, որ անգամ կոշիկ չունեն և ստիպված են հագնել սպանված ահաբեկիչների կոշիկները:
Մեզ վրա է նաև 10 000 ավելի եզդի փախստականների սննդի և կացարանի խնդիրների լուծման հարցը, որը բավական ծանրացնում է ջոկատի վիճակը: Մեր ընդհանուր հրամանատար Կասմ Շաշոյի անունով բացվել է հաշվեհամար, և եթե մեր եզդի եղբայրներն ու քույրերը ցանկություն ունեն օգնելու լեռներում պատսպարված փախստականներին և սատար կանգնելու հայրենիքի փրկության գործին լծված իրենց քույրերին և եղբայրներին, ապա խնդրում եմ աջակցել մեզ»,- ասաց Հեյդար Շաշոն՝ հույս հայտնելով, որ ոչ մի եզդի անտարբեր չի մնա Շանգալի և շանգալաբնակ եզդիների ճակատագրին:
Ահա այն հաշվեհամարը, որով կարող եք օգնել Իրաքի եզդիներին՝
Kasim Schesho Ezidi e.V
IBAN:DE 11 250 501 8009 102 660 42
BIC: SPKHDE2HXXX Verwendungszweck : Hilfe für Shingal «Սինջար եզդիների ազգային միավորում»