Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Երեկվանից հայտարարել եմ՝ եկել եմ Ազատության հրապարակ՝ հանուն Արցախի պետականության և իմ հայրենակիցների՝ Արցախում ապրելու իրավունքի ու սատարում եմ պատերազի մասնակից հացադուլավոր ընկերներիս և այն բոլոր համախոհներին, որոնց համար բացարձակ արժեք է Հայրենիքն ու Արցախը․ լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմի մասնակից, հրետանավոր Մնացական Ավետիսյանը, որը միացել է հացադուլավոր ընկերների պայքարին:
«Դիմում եմ նորից անկախության սերնդին՝ կոչով, որ այսօր՝ 19.30-ին, գան հրապարակ, ու այստեղ բաց երկնքի տակ քննարկենք մեր անելիքները, գեներացնենք այն պոտենցիալ ուժը, որը կկանգնեցնի Հայրենիքի կործանումը»,- ասաց նա:
Հրետանավորը զուգահեռներ է տանում այս օրերի պայքարի ու պատերազմի օրերի պայքարի հետ. «Պատերազմի օրերին Արցախում պահում էինք խրամատը, հացադուլավոր ընկերներիս հետ միացել եմ այստեղ այդ գաղափարը պահպանելու համար»:
Մանրամասն՝ տեսանյութում։