կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-24 20:19
Հասարակություն

Ահազանգ. 300-400 մեքենա 10 օրից ավելի է, ինչ արգելափակված են Վրաստանում և օգնություն են խնդրում

Ահազանգ. 300-400 մեքենա 10 օրից ավելի է, ինչ արգելափակված են Վրաստանում և օգնություն են խնդրում
Այսօր մի քանի անգամ խոսել եմ Թբիլիսիի մոտակայքում (Թիֆլիսի объезд) արգելափակված բեռնատարների հայ վարորդների հետ։ Վարորդների պնդմամբ 300-400 մեքենա են, ոմանք այդտեղ են 10 օրից ավելի։ Սպասում են, որ վրացական իշխանությունները թույլատրեն ճանապարհը շարունակել դեպի Լարս, որտեղ վիճակը նույնպես, մեղմ ասած, բարվոք չէ։ Վարորդները բողոքում են խտրական վերաբերմունքից, որ վրացկան մեքենաներին թույլ են տալիս շարունակել, իրենց՝ ոչ (1-ին նկարի վրա միացրած լուսարձակներով մեքենաները)։ Ոմանք պնդում են, որ Բաթումիից եկող թուրքական մեքենաներին նույնպես ավելի «քաղցր աչքով» են նայում։ Վարորդները բողոքում են տարրական պայմանների բացակայությունից։ Շատերի մոտ էլ գումար չի մնացել սնունդի ու վառելիքի համար։ Օգնություն են խնդրում։
 
Խոսել են Թբիլիսիում Հայաստանի դեսպանի հետ։ Իրավիճակից տեղյակ էր։ Խտրական վերաբերմունքը բացառում է։ Ըստ դեսպան Սադոյանին, այսօր վարորդների հարցը պետք է լուծվի (խոսել եմ 16։00-ի կողմերը, այս պահի դրությամբ՝ 19։12, դեռ որևէ փոփոխություն չկա)։ Դեսպանատունը բյուջե չունի․․․
 
Հասկանում եմ, որ դեսպանատունը ռեսուրս չունի, բայց Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է դժվար վիճակում հայտնված իր քաղաքացիներին օգնի։ Հուսամ, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կարձագանքի այս գրառմանս, հնարավոր օգնությունը կհասցնի վարորդներին (սնունդ, դեղորայք, վառելիք) և կլուծի Վրաստանով դեպի Լարս տարանցման հարցը։
 
 

Արթուր Խաչատրյան

ՀՅԴ անդամ,

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր