կարևոր
4129 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-19 23:27
Հասարակություն

Ադրբեջանը սրանով չի սահմանափակվի, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի և հակազդեցության․ Հովհաննիսյան

Ադրբեջանը սրանով չի սահմանափակվի, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի և հակազդեցության․ Հովհաննիսյան

Ադրբեջանը և Թուրքիան Արցախի ճանապարհը փակելով ուղիղ շանտաժի են ենթարկում Հայաստանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

«Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանն օգտագործում է իր պահուստային վերջին լծակները, ամենավտանգավոր լծակները, որպեսզի ստանա , այսպես ասած, զանգեզուրյան միջանցքը։

Թուրքիան իր հարաբերությունները Հայաստանի հետ կարգավորելու համար նախապայման էր դրել, որ նախ պետք է մենք մեր հարաբերությունները կարգավորենք Ադրբեջանի հետ։ Ասել է թե, պետք է Հայաստանը շարժվեր այնպես, ինչպես Ադրեբջանն էր ցանկանում։

Մեծ հաշվով չեղավ դա։ Գործի դրվեց հաջորդ պլանը, լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որի նպատակն էր շատ կարճ ժամանակում, ժամերի ընթացքում խոշոր բնակավայր գրավելը, որը, ի պատիվ Հայոց բանակի սպայի և զինվորի, չիրագրոծվեց։

Այս պլանը ևս չաշխատեց։

Անցավ շանտաժի։ Սեխմում է Արցախի օղակը՝ ճնշում գործադրելով Հայաստանի վրա, որ ստանա իր ուզածը։

Այստեղ մենք խնդիր ունենք հարցը միջազգայնացնելու գործում։ Ադրբեջանը հույսը դրել է բացառապես ժամանակի վրա՝ վստահ լինելով , որ իրեն ոչ մեկ չի կարող ճնշել, որպեսզի բացի միջանցքը։

Ադրբեջանը սրանով չի սահմանափակվի, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի և հակազդեցության»,- գրել է փորձագետը։