Փոխարժեքներ
02 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.34 |
EUR | ⚊ | € 450.5 |
RUB | ⚊ | ₽ 4.6984 |
GBP | ⚊ | £ 516.82 |
GEL | ⚊ | ₾ 140.8 |
2014 թվականից ի վեր «Վալդայ» ակումբը աշխարհին Ռուսաստանի մասին «պատմելու» ձևաչափից անցել է գլոբալ օրակարգի ձևավորման և գլոբալ քաղաքական ու տնտեսական հարցերի վերաբերյալ որակյալ ու օբյեկտիվ գնահատականներ տրամադրելու գործնական մոտեցման:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթում ընդծեց, որ «Վալդայի» քննարկումները հնարավորություն են տալիս հասկանալու աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները։
«Մենք ապրում ենք արագ և դրամատիկ փոփոխությունների ժամանակաշրջանում։ Մենք չենք կարող կանխատեսել ապագան, բայց պետք է պատրաստ լինենք ամեն ինչի։ Պատմության նման ժամանակահատվածներում բոլորի պատասխանատվությունը չափազանց մեծ է», - նշեց Պուտինը։
Ըստ նրա՝ աշխարհի բազմաբևեռ թեման վաղուց է եղել օրակարգում, բայց այն հատկապես արդիական է հիմա։
«Այսօր արտաքին քաղաքականությունը շատ ավելի բաց և ստեղծագործական է՝ առանց նախապես որոշված գործողությունների ընթացքի։ Համաշխարհային տարածքը շատ դինամիկ է, փոփոխությունները արագ և հանկարծակի են, և մենք պետք է դրանց արձագանքենք իրական ժամանակում։ Բազմաբևեռությունը արևմտյան երկրների գերիշխանություն հաստատելու փորձի ուղղակի հետևանքն էր։ Արևմտյան գերիշխանության ձախողումը միայն ժամանակի հարց էր»,- նշեց Պուտինը։
ՌԴ նախագահի կարծիքով ՝ հավասարակշռություն հաստատելն ու գտնելը դառնում է ավելի դժվար։
«Մեզանից ոչ ոք, իհարկե, չի կարող լիովին կանխատեսել ապագան, սակայն դա մեզ չի ազատում ամեն ինչի համար պատրաստ լինելու պատասխանատվությունից։ Գործնականում, ինչպես ցույց են տալիս թե՛ ժամանակը, թե՛ վերջին իրադարձությունները, մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի», - ասաց Պուտինը։