|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Վերջին շրջանում անընդհատ ստանում եմ գրություններ, նամակներ այն մասին, թե արդյոք մենք դասերը վերսկսելո՞ւ ենք սեպտեմբերի 1-ին։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նախարարը ընդգծեց.
«Հանրակրթության ոլորտի շահառուները՝ աշակետները, ուսուցիչները, ծնողները՝ մեր բնակչության կեսն են, կամ մոտ կեսն են և ըստ էության՝ հավաքական ամենամեծ համայնք է, որը կարող է երկրում մեծ խնդիր լուծել։ Կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը բարդանում է և դա արտահայտվում է թվերով։ Հիվադացողների և մահերի թիվը վկայում է, որ վիճակը բարդ է։ Կրկնեմ, մենք կարող ենք սետպեմբերին սկսել դասերը, բայց միասին մի գործողություն պետք է անենք․ խստագույնս հետևենք ցուցումներին, դիմակ կրենք, դիմակ կրենք այն ցուցումների համապատասխան, որը կա։ Հաճախ ախտահանենք ձեռքերը և այս կարոնները առանց հոգնելու ու վարանելու սովերեցնենք մեր երեխաներին, որոնց թինը 400 հազար է։ Պատկերացրեք, թե սա ինչ մեծ թիվ է։ Միաժամանակ, պահպանեք սոցիալական հեռավորություն:Երեխաները պետք է շփվեն, հասարակությունում ապրելու հմտություններ ձեռք բերեն։ Որոշ ասեկոսեներ կան, որ նախարարությունը պատրաստվում է սեպտեմբերին սկսելու կրթությունը հեռավար կերպով։ Հարգելիներս, դա նույնն է, որ դուք ասենք՝ պատերազմ չկա Ադրբեջանի հետ, եկեք էսօր բանակ չպահենք կամ բանակը չպատրաստենք պատերազմի»։
Հարությունյանն ասաց,որ պետք է պատրաստ լինել նաև հեռավարի: