|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայաստանը Եվրոպայի կինոկառույցների ֆոնդերի տասնյակում է հայտնվել: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի հավաստմամբ` սա նշանակում է, որ մեր երկրի արտադրանքը հետաքրքիր է այդ կառույցներին:
Ըստ նրա` եթե նախկինում կինոգործիչները ելքեր էին փնտրում` այլ երկրների հետ համատեղ արտադրության ֆիլմեր նկարահանելու համար, այժմ մի շարք երկրներ իրենք են մեզ հետ համագործակցության ուղիներ փնտրելու:
«Սա մեր երկրի կինոարտադրությանն ավելի մեծ ճանաչողություն կտա, համատեղ արտադրության ֆիլմերի քանակը զգալիորեն կավելանա, իսկ այսօր մեր ֆիլմերի մեծամասնությունը համագործակցության արդյունքում են ֆինանսավորվում»,- ասաց Գևորգյանը` հավելելով, որ վերջին տարիներին միջազգային կառույցներին միանալու կապերն ուժեղացել են: