կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-30 05:41
Սպորտ

Յուրա Մովսիսյանը լավագույն տասնյակում է

Յուրա Մովսիսյանը լավագույն տասնյակում է

Goal.com հեղինակավոր ֆուտբոլային կայքը կազմել է «Եվրո-2012»-ի ընտրական ընթացիկ փուլի լավագույն 10 խաղացողների տասնյակը։ Ուժեղագույնների տասնյակը եզրափակում է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով 5 հանդիպումներում 3 գնդակ է խփել։ Ընտրական B խմբի հավաքականներից միայն Հայաստանն ունի ներկայացուցիչ լավագույն տասնյակում։ Աղյուսակը գլխավորում է հոլանդացի Կլաս-Յան Հունտելարը։

 1. Կլաս-Յան Հունտելար (Հոլանդիա)

2. Ֆիլիպ Մեքսես (Ֆրանսիա)

3. Միրոսլավ Քլոզե (Գերմանիա)

4. Անդրես Ինիեստա (Իսպանիա)

5. Միրկո Վուչինիչ (Մոնտենեգրո)

6. Անտոնիո Կասանո (Իտալիա)

7. Վասիլիս Թորոսիդիս (Հունաստան)

8. Ջո Հարտ (Անգլիա)

9. Բրեդ Հանգելանդ (Նորվեգիա)

10. Յուրա Մովսիսյան (Հայաստան)