|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մարտի 2-ին, ժամը 16.30-ին տեղի կունենա հանդիպում հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը կներկայացվեն hիմնադրամների և հասարակական կազմակերպությունների դաշտում կատարված փոփոխությունները, այդ թվում՝ թե ինչպես գործող կանոնակարգումներին համապատասխան լրացնել և հրապարակել տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունները։ Կքննարկվեն նաև ՀՀ ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնին հաճախ ուղղվող հարցերը։
Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ մինչև ս/թ փետրվարի 26-ը ներառյալ՝ կից ձևաչափին համապատասխան ուղարկելով կազմակերպության ներկայացուցիչների տվյալները` [email protected] էլ. հասցեին:
.jpg)