Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շնորհիվ վերջերս ավարտված մրցաշրջանի արդյունքների՝ Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հայտնվել է աշխարհի լավագույն մարզիչների թոփ-տասնյակում` գերազանցելով Ժոզե Մոուրինիոյին և Արսեն Վենգերին:
Ուկրաինական «ոսկե դուբլը», Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչը, ըստ անգլիացի վերլուծաբանների, ավելի արժեքավոր են, քան Ժոզե Մոուրինիոյի հաղթած Արքայական գավաթը և Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը: Պորտուգալացին զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը` զիջելով Արսեն Վենգերին:
Միրչա Լուչեսկուից ավելի բարձր հորիզոնականներ են զբաղեցրել Ռուդի Գարսիան, ում գլխավորությամբ «Լիլը» ճանաչվեց Ֆրանսիայի չեմպիոն, և «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը, որն էլ դարձավ Չեմպիոնների լիգայի գլխավոր հայտնությունը:
Լավագույն տասնայկը գլխավորում է «Պորտուի» մարզիչ Անդրե Վիկաշ-Բոաշը, նրան են հետևում Խոսեպ Գվարդիոլան («Բարսելոնա») և սըր Ալեքս Ֆերգյուսոնը («Ման. Յունայթեդ»). հաղորդում է terrikon.com-ը: