|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Քիչ առաջ ադրբեջանական լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել, թե իբր Ադրբեջանը օդ է բարձրացրել ՌՕՈւ-ի մարտական կործանիչներ եւ թռիչքներ է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանի Տերտերի ու Ակնայի հատվածում:
Այս տեղեկության վերաբերյալ Yerkir.am-ը մեկնաբանություն խնդրեց ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանից: Վերջինս մեր թղթակից հետ զրույցում ասաց. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդային սահմանը խախտելու դեպք չի արձանագրվել: Իսկ ԼՂՀ ՊՆ հակաօդային պաշտպանության զորքերը, միշտ կազմ ու պատրաստ, ամբողջովին վերահսկում են իրավիճակը եւ անհրաժեշտության դեպքում կարող են պաշտպանել ԼՂՀ օդային սահմանները»:
Սենոր Հասրաթյանը նշեց նաեւ, թե Ադրբեջանի օդային սահմաններում միշտ էլ Արդբեջանի ՌՕՈւ-ի կողմից թռիչքներ իրականացվում են' պլանային թռիչքներ են, որոնք համարյա ամեն օր էլ լինում են: Հասրաթյանը եւս մեկ անգամ վերահաստատեց, որ ԼՂՀ օդային սահմանի խախտման դեպք չի գրանցվել: