Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամենակարևոր բանը, որ մենք խոստանում ենք մեր քաղաքացիներին՝ ձեզ հուսախաբ չենք անի, և ձեր վստահությունը կարդարացնենք՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ավշարում՝ Արարատի ընտրողների հետ հանդիպմանը։
«Գյուղատնտեսության հետ կապված. Ի՞նչ է այսօր պետք հայ գյուղացուն՝ պայմաններ, որ մարդը մշակի, վարի, ցանի․․․ մենք, ամենակարևորը, ասում ենք, որ գյուղացուն մենակ չենք թողնելու իր պրոբլեմների հետ, գյուղացին մենակ չի մնալու կարկուտի և երաշտի հետ, ստեղծելու ենք այդ հնարավորությունները, որ մարդ ազատորեն կարողանա բարիք ստեղծել։ Եվ, բարիքը ստեղծելուց հետո, պետությունը կանգնելու է գյուղացու կողքին, որպեսզի դա կարողանա իրացնել»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա վստահեցրեց, որ լուծելու են նաև ոռոգման ջրի խնդիրը․ Արարատի մարզը գյուղատնտեսական մարզ է, և պետությունը պետք է կանգնի գյուղացու կողքին և այդ հնարավորությունը ստեղծի, ոչ թե, այսօրվա պես, ստով, կեղծիքով, պոպուլիզմով գյուղացու հարցերը չլուծի։
«Շատ մեծ է գայթակղությունը անդրադառնալ երեկ ձեր գյուղում հայտնված՝ ամոթի, խայտառակության ու պարտության ուրվականին։ Շատ տհաճ էր, ինչպես միշտ, լսել երկրի ղեկավարի ղժղժոցը գյուղամիջում։ Չգիտեմ՝ ինչի՞ էր եկել այս գյուղ և ձեզ ի՞նչ ուղերձ փոխանցեց, խոսե՞ց ձեր խնդիրներից, դրանց լուծման ճանապարհներից․․․ պարզապես եկավ, գյուղի մեջտեղը հերթական մեյմունությունը արեց մուրճը ձեռքին՝ ցույց տալու, որ ինքը «դուխով տղա» է, կամ չգիտեմ ինչ․․․»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա առաջարկեց ուշադրություն չդարձնել և անցնել առաջ․ «Այս իշխանությանը մնացել է ընդամենը 5 օր»։
Մանրամասն՝ տեսանյութում․