|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Երեւանում գործող մի քանի սուպերմարկետներ, ծանոթացել գներին, նաեւ եղել տեղի փոխանակման կետերում:
Նա նախ հայտարարեց, որ այս մի քանի օրերի ընթացքում անհիմն թանկացումների ականատես եղանք, հատկապես` երեկ դոլարը գերարժեւորվել էր, իսկ դրամը` արժեզրկվել: «Հիմա, կարծես, ամեն ինչ իր իրական տեղը կընկնի»,- ասաց նա:
Yerkir.am-ի հարցին, թե ե՞րբ վերջնականապես իրավիճակը կհստակեցվի, կկայունանա, Աբարահամյանը պատասխանեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում արդեն ակնհայտ կլինի դոլարի իրական փոխարժեքը: «Փորձում ենք բոլորին բերել օրենքի դաշտ: Երեկվա շոկը, կարծես, անհիմն էր»,- ասաց նա:
Մեր այն դիտարկմանը, թե արդյո՞ք ուշացած չէին իր եւԿԲ նախագահի երեկվա հայտարարությունները, վարչապետն արձագանքեց, որ իրենք մեկ օր բացակայել են երկրից, հավանաբար, «այդ առիթի էլ օգտվել են սպեկուլյանտները»:
Շարունակությունը՝ քիչ անց: