Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրագավաթների խաղարկությունների մրցաշարը հայկական ակումբների համար ավարտվեց: Ավարտվեց, կարելի է ասել, դեռ չսկսված, քանի որ որակավորման առաջին փուլի արդեն առաջին հանդիպումներից գրեթե պարզ էր ամեն ինչ: Եվրագավաթներին մասնակցած մեր 4 ակումբներից բոլորն էլ դուրս մնացին հենց առաջին փուլից: 8 խաղերում մեր թիմերը խփեցին 6 գնդակ՝ բաց թողնելով 18-ը, ընդ որում՝ դրանցից 3-ն ընդունել է «Բանանցը»` Անդորրան ներկայացնող՝ ոչ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներով համալրված թիմից:
Եթե նախորդ տարիներին ակումբների տնօրինությանը և մարզչական շտաբին գոհացնում էր եվրագավաթներում մեկ փուլ անցնելը, ապա արդեն գոհացուցիչ պետք է լինի այն հանգամանքը, որ մեր թիմերը կարողանում են հավասար պայքար մղել սիրողական թիմերի հետ: Այո, արդեն 7 մասնակից թիմ ունեցող ազգային առաջնությունից, որը, ՈւԵՖԱ-ի կանոնադրության համաձայն, համարվում է սիրողական առաջնություն, պետք չէ ավելին սպասել, քանի որ ավելին սպասելը կլինի պարզապես ինքնախաբեություն: Նշենք նաև, որ եվրագավաթների 2-րդ փուլում Հայաստանի նման մասնակից թիմ չունեն նաև Ջիբլարթարը և Սան Մարինոն: Ընդ որում՝ այս երկրներից ամենաշատ ներկայացուցիչները եվրագավաթներում ուներ հենց Հայաստանը:
Այս մրցաշրջանում մեր ակումբները վաստակեցին վարկանիշային 0,375 հաշվարկային միավոր: Հաղթանակի դեպքում՝ 1, ոչ-ոքիի դեպքում՝ կես միավոր, որը բաժանվում է Եվրագավաթների մասնակից թիմերի քանակին՝ 1,5/4: Համեմատության համար նշենք, որ անցած տարի Հայաստանի ակումբների վարկանիշը 1,125 էր:
ՈւԵՖԱ-ի անդամ երկրների շարքում այժմ Հայաստանը 51-րդն է: Աղյուսակում հաշվի են առնվում ակումբների վերջին 5 տարիների արդյունքները:
# |
Երկիր |
10/11 |
11/12 |
12/13 |
13/14 |
14/15 |
միավոր |
թիմեր |
1 |
Իսպանիա |
18.214 |
20.857 |
17.714 |
23.000 |
1.714 |
81.499 |
7/ 7 |
2 |
Անգլիա |
18.357 |
15.250 |
16.428 |
16.785 |
1.714 |
68.534 |
7/ 7 |
3 |
Գերմանիա |
15.666 |
15.250 |
17.928 |
14.714 |
1.714 |
65.272 |
7/ 7 |
4 |
Պորտուգալիա |
18.800 |
11.833 |
11.750 |
9.916 |
1.333 |
53.632 |
6/ 6 |
5 |
Իտալիա |
11.571 |
11.357 |
14.416 |
14.166 |
1.333 |
52.843 |
6/ 6 |
6 |
Ֆրանսիա |
10.750 |
10.500 |
11.750 |
8.500 |
1.333 |
42.833 |
6/ 6 |
7 |
Ռուսաստան |
10.916 |
9.750 |
9.750 |
10.416 |
0.666 |
41.498 |
6/ 6 |
8 |
Ուկրաինա |
10.083 |
7.750 |
9.500 |
7.833 |
0.666 |
35.832 |
6/ 6 |
9 |
Հոլանդիա |
11.166 |
13.600 |
4.214 |
5.916 |
0.666 |
35.562 |
6/ 6 |
10 |
Բելգիա |
4.600 |
10.100 |
6.500 |
6.400 |
0.800 |
28.400 |
5/ 5 |
51 |
Հայաստան |
0.250 |
0.125 |
0.875 |
1.125 |
0.375 |
2.750 |
0/4 |
52 |
Անդորրա |
0.000 |
0.000 |
0.000 |
0.333 |
0.500 |
0.833 |
1/ 3 |
53 |
Սան Մարինո |
0.166 |
0.000 |
0.000 |
0.333 |
0.000 |
0.499 |
0/3 |
54 |
Ջիբրալթար |
0.000 |
0.000 |
0.000 |
0.000 |
0.250 |
0.250 |
0/2 |
Այսպիսով Հայաստանի առաջնությունների պատմության մեջ ամենաքիչ թվով ակումբներ կմասնակցեն գալիք մրցաշրջանին: Բարձրագույն խմբի առաջնության մասնակիցների քանակն ամենաշատը եղել է 1992 թվականին` 24 թիմ: 1993-ին ակումբների թիվը դարձել է 16, 1994-ին`15, 1995-1997-ին` 12, 1998 և 1999-ին և 2005-ին 9, 2001-ին` 13, 2002-ին` 12: 2006 թվականից մասնակից ակումբների թիվը 8-ն էր: Հուսանք, որ գալիք մրցաշրջանից հետո մասնակիցների թիվը չի պակասի:
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ