կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-04 14:38
Հասարակություն

Երեւանի քաղաքապետարանի առջեւ հավաքված` սանմաքրման աշխատակիցները սպառնում են դիմել կտրուկ միջոցների. shamshyan.com

Երեւանի քաղաքապետարանի առջեւ հավաքված` սանմաքրման աշխատակիցները սպառնում են դիմել կտրուկ միջոցների. shamshyan.com

Այսօր Երևանի «Կենտրոն» սանմաքրման ծառայության 20-ից ավելի աշխատակիցներ հավաքվել են Երևանի քաղաքապետարանի առջև և ցանկանում են հանդիպել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ. հայտնում է shamshyan.com-ը:  

 

«Նրանց միակ հույսը քաղաքապետն է, քանի որ 1 գիշերվա ընթացքում, ըստ իրենց պատմածի, 150-ից ավելի աշխատակիցներ դարձան գործազուրկ: Նրանց մի մասը վարորդներ են, մի մասը՝ սանմաքրման աշխատակիցներ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում նրանք արդարացիորեն բարձրաձայնում էին. «Կան աշխատակիցներ, ովքեր 10, 20, 30 տարի աշխատել են ու անգիր գիտեն ամեն ծակ ու ծուկ:

 

Հաշվի առնելով մարդկային գործոնը՝ երբևէ չենք բողոքել պայմաններից, ցանկացել ենք Երևանի սիրտը՝ Կենտրոն տարածքը, մեր հնարավորության սահմաններում մաքուր պահել՝ հեռացնելով կենցաղային և շինարարական ամեն տեսակի աղբ: Եղել են նույնիսկ դեպքեր, որ 8 ժամի փոխարեն առանց տրտունջի աշխատել ենք 15-17 ժամ, ու հիմա շատ ընտանիքներ մնացին բախտի քմահաճույքին: Վարկեր ենք վերցրել, թե ո՞նց ենք փակելու, չգիտենք էլ. արդեն գործազուրկ ենք: Եթե քաղաքապետ Տարոն Մարգարյանը չլուծի մեր խնդիրը, ստիպված ընտանիքներով նստացույց ենք անելու կառավարության առջև»,- գրում է կայքը:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: