Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Shamshyan.com-ը գրում է.
«Նոյեմբերի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է ահազանգել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի կողմից ուղարկված՝ տանիքը վերանորոգող աշխատակիցները տանիքից գողացել են թանկարժեք տոնածառը:
Երևանի բնակիչ 47-ամյա Արմեն Ե.-ն ոստիկաններին հայտնել է, որ նոյեմբերի 15-ից միչև նոյեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում տանիքից գողացել են իր տոնածառը:
Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նշված արարքը կատարել են Կոտայքի մարզի բնակիչներ 25-ամյա Դավիթ Հ.-ն, 24-ամյա Խաչատուր Մ.-ն և 22-ամյա Վարդան Գ.-ն:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված անձանց և տոնածառը հայտնաբերելու ուղղությամբ, իսկ այն գողացել էին Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի տանիքից: