|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Երեւանի քաղաքապետարանի առջեւ շարունակվում է տրանսպորտի թանկացման դեմ հասարակական բողոքը:
Րոպեներ առաջ բախում տեղի ունեցավ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Yerkir.am-ի թղթակիցը հայտնում է, որ առանց որեւէ բացատրության 3-4 ակտիվիստի ոստիկանները բերման են ենթարկել: Ամեն ինչ այնքան հանկարծակի է տեղի ունեցել, որ հնարավոր չի եղել տեսնել, թե կոնկրետ քանի հոգու են տանում ոստիկանները: Հստակ թիվը ոստիկանները, այդ թվում՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը չեն նշել եւ չեն տվել կատարվածի վերաբերյալ որեւէ բացատրություն՝ առաջարկելով դիմել ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչություն: Այդ վարչության որեւէ աշխատակից, ի դեպ, չի եղել դեպքի վայրում:
Ուշագրավ է, որ, ի տարբերություն մյուս բողոքի ակցիաների, այսօր ոստիկանական գունդ է տեղակայված քաղաքապետարանի մոտ: Բացի այդ` ոստիկանները փակել են քաղաքապետարան տանող մուտքը Գրիգոր Լուսավորիչ եւ Արգիշտի փողոցների կողմից: