կարևոր
3376 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-06 12:57
Հասարակություն

Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման հիմնարկը բառացիորեն չի աշխատում․ Սոնա Աղեկյան

Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման հիմնարկը բառացիորեն չի աշխատում․ Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան էջում գրում է

Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման հիմնարկը բառացիորեն չի աշխատում, այն պարագայում , երբ 2024 թվականի բյուջեով 8,7 %-ով ավելացել է այդ նույն հիմնարկի պահպանման ծախսերը և այս պահին կազմում է 5,0 միլիարդ դրամ...

Իսկ աղբն ամենուր է։ Մայրաքաղաքի օդի մեջ սավառնում են պոլիէթիլենային տոպրակներ, դե իսկ շինարարական աղբի մասին էլ չպատմեմ, բոլորդ էլ ամեն քայլափոխի տեսնում եք։

Պատասխանատուները մեկնել են հանգստանալու, ո՞նց կարելի է հանդուրժել այս իրավիճակը, ի՞նչ խղճով են աշխատավարձ ու պարգևավճարներ ստանում, երբ չեն կատարում ի պաշտոնե իրենց պարտականությունները։

Երևան, Պուշկինի փողոց, հենց հիմա և Ձորաղբյուր` ամառանոցների սկիզբ, դե իսկ գարշահոտության մասին էլ չխոսեմ...

Սա է ՔՊԿ դեմքը Երևանում։